Աշխատակիցներ

Արթուր Հարությունյան
Տնօրեն, բաժնետեր

Արթուր Հարությունյանը շուրջ 20 տարվա փորձառություն ունի հաշվապահական հաշվառման և խորհրդատվության բնագավառում ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ոլորտներում: Նա ունի հաշվապահական հաշվառման և աուդիտի դասավանդման երկարամյա փորձառություն ՀՀ առաջատար բուհերում: 2002 թվականից հանդիսանում է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի անդամ և Կրթության և որակավորման հանձնաժողովի նախագահ, իսկ 2014 թ.-ին ընտրվել է՝ որպես ՀՀԱԱ նախագահի տեղակալ:

Տնօրենների հայկական ինստիտուտի համահիմնադիր և խորհրդի անդամ է (2015-2021), իսկ 2017-ից` Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգազման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2008 թ. նշանակվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՀՀ-ում Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հանձնաժողովի անդամ:

Ընդգրկված է եղել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) և դրանց հետագա փոփոխությունների (2012-2013, 2019) պաշտոնական հայերեն թարգմանության գործընթացում՝ որպես ՖՀՄՍ-ների թարգմանության վերանայող հանձնախմբի փորձագետ, վերանայման հանձնախմբի ենթախմբի ղեկավար (2009): ՀՀ-ում ՖՀՄՍ-ները կիրառող, ինչպես նաև ՓՄԿ ՖՀՄՍ-ն կիրառող կազմակերպությունների համար հաշվային պլանների և դրանց կիրառման հրահանգների հեղինակն է (2011-2012):

Ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումներում 1998-2003 թթ.՝ որպես ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության վարչության պետ: Այդ պաշտոնում նա ձեռնամուխ է եղել ոլորտի բարեփոխումներին ու կարգավորմանն ուղղված հայեցակարգերի, կառավարության որոշումների, օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակմանը, այդ թվում` հաշվապահական հաշվառման մասին, աուդիտորական գործունեության մասին, դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքների, դրանցից բխող կարգերի և կանոնակարգերի մշակմանը, ՀՀՄՍ-ների հիման վրա ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների մշակմանը, վերջիններիս հիման վրա նոր հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների նոր ձևերի մշակմանը, ինչպես նաև մի շարք պետական ձեռնարկություններում նշված ստանդարտների և հաշվային պլանի փորձնական ներդրման գործընթացի կազմակերպմանն ու վերահսկմանը: Այդ տարիներին Արթուր Հարությունյանն ակտիվ դերակատարում է ունեցել հաշվապահների որակավորման գործընթացում` մշակելով որակավորման գործընթացի կազմակերպման կանոնակարգերը, որակավորման ծրագիրն ու քննությունների հարցաշարերը: Նա ներգրավված է եղել նաև ՀՀ-ում աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացում` հանդիսանալով ՀՀ ՖԷՆ լիցենզավորման հանձնաժողովի նախագահ: 2006 թվականից «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ բաժնետեր է և տնօրենը: 

Նաիրի Ադամյան
Փոխտնօրեն, բաժնետեր

Նաիրի Ադամյանն ունի ավելի քան 25 տարվա փորձառություն հաշվապահության և խորհրդատվության բնագավառում:

2007-2018 թթ․ եղել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) վերստուգիչ հանձնաժողովի նախագահ:

Նաիրի Ադամյանն 1995 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (նախկին ԵրԺՏԻ) ստանալով հաշվապահական հաշվառման և աուդիտի մասնագիտացմամբ տնտեսագետի որակավորում։ Հանդիսանում է ՀՀԱԱ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված աուդիտոր:

Նա ունի ՀՀ էներգետիկայի, հանքարդյունաբերության, առևտրի և արտադրության ոլորտների կազմակերպություններին հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների մատուցման հսկայական փորձ: Իր կարիերայի սկզբնական շրջանում նա աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում որպես հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության վարչության բաժնի պետ: Հետագայում, տարբեր ժամանակաշրջաններում, նա ղեկավարել է ՀՀ էներգետիկ համակարգի խոշոր ընկերությունների, ինչպիսիք են Հայասանի Էլեկտրական ցանցերը, Երևւանի ՋԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ-ը, ինչպես նաև ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ֆինանսական/ հաշվապահական ծառայությունները։

Նաիրի Ադամյանն իր մասնագիտական խորը գիտելիքներով, փորձառությամբ և անձնական նվիրվածությամբ մեծ ներդրում ունի «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հաշվապահական և խորհրդատվական նախագծերում: Նա մեծագույն հանձնառությամբ նպաստում է պատվերների օպտիմալ պլանավորմանը և արդյունավետության բարձրացմանը: Նաիրի Ադամյանի փորձառությունը տարածվում է նաև բիզնես խորհրդատվության, համալիր ուսումնասիրության և ֆինանսական հաշվառման ոլորտներում:

Արտակ Նահապետյան
Գործընկեր, Հաշվապահական ծառայությունների ղեկավար

Արտակ Նահապետյանը «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին է միացել 2004 թվականից և այդ ընթացքում կուտակել է հաշվապահական հաշվառման համակարգերի մշակման, ներդրման, վերականգնման ու վարման հսկայական փորձառություն: Նա խորապես տիրապետում է մետաղամշակման արտադրության, առևտրի, հանրային սննդի, շինարարության և կրթության ոլորտներում կառավարչական, ֆինանսական ու հարկային հաշվառումների նրբություններին:

Մինչև «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին միանալը, Արտակն աշխատել է «Հայկական Ծրագրեր» ընկերությունում՝ որպես «ՀԾ-հաշվապահական համակարգերի» սպասարկման բաժնի խորհրդատու:

Արտակը Հայաստանի ֆրանսիական համալսարանում, Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնում, Հաշվապահական միջազգային բիզնես կենտրոնում դասավանդել է «Հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերի կիրառմամբ» առարկան:

2001 թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:

Արտակ Նահապետյանը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված աուդիտոր է: Հայաստանի հաշվապահների և աուդիտորների (ՀՀԱԱ) լիիրավ անդամ է և անդամակցում է ՀՀԱԱ հարկային հարցերի մասնագիտական հանձնաժողովին:

Հակոբ Վարդանյան
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր

Հակոբ Վարդանյանը «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին է միացել 2017 թվականից: Աշխատում է թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտներում:

Մինչ «Էյ-Էն Աուդիտ»-ին միանալը Հակոբն աշխատել է «Արտ-Լար» ֆինանսական և հաշվապահական ընկերությունում՝ որպես հաշվապահական խմբի ղեկավար: Մինչ այդ փորձառություն է ձեռք բերել նաև ՀՀ բանկային համակարգում: 

Նա խորապես տիրապետում է տեքստիլ արտադրության, առևտրի, հանրային սննդի, շինարարության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում կառավարչական, ֆինանսական ու հարկային հաշվառումների նրբություններին:

2007 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

Ունի փորձագետ հաշվապահի որակավորում` տրված Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից  (2022թ.) և անդմակցում է վերջինիս: Մինչ այդ ուներ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորված հաշվապահի վկայական: 

Նա սահուն տիրապետում է ռուսերենին և ունի բավականաչափ աշխատանքային գիտելիքներ անգլերենով:

Հովսեփ Հովսեփյան
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր

Հովսեփը 2014թ. ապրիլից հոկտեմբեր ամիսներին Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) «Երիտասարդների առաջխաղացման արահետ» զարգացման ծրագրի շրջանակներում աշխատանքային պրակտիկա է անցել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում և 2014 թ. հոկտեմբեր ամսից դարձել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հարկային և խորհրդատվական ծառայությունների բաժնի աշխատակից:

2014թ. նա ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը տնտեսագիտության բակալավրի աստիճանով՝ բիզնեսի կազմակերպում մասնագիտությամբ:

2016թ․ ավարտել է Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի կոչում հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ:

Ունի վճարա-հաշվարկային կազմակերպությունների գլխավոր հաշվապահի որակավորման վկայական` տրված ՀՀ կենտրոնական բանկի կողմից (2021թ.) և փորձագետ հաշվապահի որակավորում` տրված Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից  (2022թ.):

 

Սյուզաննա Բիլյան
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր

Սյուզաննա Բիլյանը աշխատում է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հարկային և խորհրդատվական ծառայությունների բաժնում 2012 թ. մայիսից:

Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի Ազգային տնտեսագիտության բաժինը՝ մակրոէկոնոմիկա մասնագիտությամբ:

Սյուզաննա Բիլյանը մասնագիտացել է արտադրության և արտահանող ընկերությունների հաշվապահական հաշվառման ոլորտում: Հաջողությամբ իրականացnւմ է մի շարք հաշվապահական հաշվառման համակարգերի ներդրման և կառուցման նախագծեր ՏՏ, շինարարական, գյուղատնեսական և այլ ոլորտներում:

ԱՐՄԻՆԵ ԱՍՈՅԱՆ
Աուդիտի մենեջեր

Արմինեն միացել է «Էյ-ԷՆ Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2021թ․ մարտից՝ որպես ավագ աուդիտոր։ Նախքան դա, նա ավելի քան 5 տարի կուտակել է մասնագիտական փորձ ինչպես հայկական,այնպես էլ մեծ քառյակի աուդիտորական կազմակերպություններում։ Արմինեն ներգրավված է եղել խոշոր ֆինանսական և արդյունաբերական կազմակերպությունների աուդիտի իրականացման նախագծերում։

2016 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետականի տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» բաժինը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ Արմինեն նաև ունի «Ձեռնարկությունների տնտեսագիտության և կառավարման մագիստրոսի աստիճան նույն համալսարանից (2018):

2023 թ. ACCA-ի կողմից նրան շնորհվել է «Հաշվապահական հաշվառման և բիզնեսի» առաջնակարգ դիպլոմ։ Նույն թվականին Արմինեն ստացել է աուդիտորի որակավորում Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատից և անդամակցում է վերջինիս:

Արսեն Նազարյան
Գործընկեր, խորհրդատվական ծառայությունների ղեկավար

Արսեն Նազարյանը կորպորատիվ կառավարման և ESG խորհրդատվության ոլորտում ունի ավելի քան 25 տարվա փորձ՝ աշխատելով պետական կառույցներում, միջազգային կազմակերպություններում և մասնավոր հատվածում։ Նրա գործունեությունը ուղղված է կազմակերպություններին աջակցելուն՝ կառուցելու ավելի թափանցիկ, կայուն և դիմակայուն բիզնես մոդելներ, ինչպես նաև նպաստելուն Հայաստան և տարածաշրջան ներմուծվող միջազգային կառավարման և կայունության ստանդարտներին։

Nexia Armenia CJSC‑ում, որպես գործընկեր և խորհրդատվական ծառայությունների ղեկավար, Արսենը առաջնորդում է ընկերության ESG և կայուն զարգացման ուղղությունը՝ աջակցելով կազմակերպություններին պատասխանատու կառավարումը, կլիմայական ռիսկերի կառավարումը և երկարաժամկետ արժեք ստեղծող ռազմավարությունները ներառել իրենց գործունեության մեջ։ Նա նաև Green Growth Alliance (GGA) նախաձեռնության համահիմնադիրն է՝ նպաստելով Հայաստանի անցմանը դեպի ավելի կանաչ և ներառական տնտեսություն։

Բացի խորհրդատվական գործունեությունից, Արսենը դասավանդում է Կայուն զարգացում, ESG և Կորպորատիվ կառավարում Եվրասիա միջազգային համալսարանում՝ ձևավորելով ոլորտի նոր մասնագետների սերունդ։ Նա հեղինակ է բազմաթիվ հոդվածների՝ ուղղված կանաչ ֆինանսներին, կանաչ ներդրումներին, բնապահպանական իրավախախտումների կանխարգելմանը, կորպորատիվ մշակույթի նշանակությանը և ESG ռիսկերի կառավարմանը։

Լիլիթ Հարությունյան
Աուդիտի մենեջեր

Լիլիթը միացել է «Էյ-ԷՆ Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2024թ․ մայիսին՝ որպես Աուդիտի մենեջեր։ Մինչ այդ, ավելի քան 12 տարի նա կուտակել է մասնագիտական փորձ Մեծ քառյակի աուդիտորական կազմակերպություներից մեկում։ Այդ տարիների ընթացքում Լիլիթը ներգրավված է եղել խոշոր ֆինանսական և արդյունաբերական կազմակերպությունների աուդիտի իրականացման նախագծերում՝ աշխատելով ընկերության Երևանի, Մոսկվայի, Նյու Յորքի և Պրահայի գրասենյակներում։

2010 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ Լիլիթը նաև ունի Գործարար կառավարման մագիստրոսի աստիճան նույն համալսարանից (շնորհվել է գերազանցության դիպլոմ):

2024 թվականին Լիլիթը ստացել է աուդիտորի որակավորման վկայական Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատից: Լիլիթը նաև հանդիսանում է ACCA ուսանող։

Մելորա Մեյրոյան
Գլխավոր հաշվապահ
Լիլիթ Թարխանյան
ՄՌԿ մասնագետ/Ադմինիստրատիվ օգնական

Լիլիթ Թարխանյանը միացել է «Նեքսիա Արմենիա»-ի թիմին 2026թ. հուլիսին՝ որպես ՄՌԿ մասնագետ/ադմինիստրատիվ օգնական։
Մինչև «Նեքսիա Արմենիա»-ին միանալը, մասնագիտական փորձ է ձեռք բերել «Սիմոնյան» կրթական հիմնադրամում։
2021թ. ընդունվել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետ, 2025թ. ավարտել այն՝ ստանալով քաղաքագիտության բակալավրի աստիճան։

Շուշան Բաղդասարյան
Ֆինանսական կազմակերպությունների մենեջեր

Շուշան Բաղդասարյանը միացել է «Նեքսիա Արմենիա» ՓԲԸ թիմին 2020թ. օգոստոսին՝ որպես հաշվապահ, տրամադրելով հաշվապահական ծառայություններ ֆինանսական և ներդրումային ոլորտների կազմակերպություններին։ 2024 թվականից նա զբաղեցնում է մենեջերի պաշտոնը նույն բաժնում։

Մինչև «Նեքսիա Արմենիա» ՓԲԸ-ին միանալը, Շուշանը աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ֆինանսական և գործառնական դեպարտամենտում։

Նա 2015թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ և 2019թ. ավարտել այն՝ ստանալով ֆինանսիստի բակալավրի աստիճան։ Այնուհետև շարունակել է ուսումը նույն համալսարանի բանկային գործունեության կազմակերպման մագիստրատուրայում՝ 2021թ. ստանալով մագիստրոսի աստիճան։

2024թ. Շուշանը հաջողությամբ ավարտել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի քննությունները, ստացել փորձագետ հաշվապահի որակավորում և դարձել պալատի անդամ։

Հարություն Մայիլյան
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր

Հարություն Մայիլյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2020թ. մարտից՝որպես հաշվապահ: Մինչև այդ նա ձեռք է բերել շուրջ երեք տարվա մասնագիտական փոձրառություն` հաշվապահական ծառայություններ մատուցող և շինարարական կազմալերպություններում (նաև որպես գնումների համակարգող):

Հարությունը 2018թ. ավարտել Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանը` հաշվապահական հաշվառման մասնագիտությամբ: 2020թ. ավարտել է նույն համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով մագիստորսի աստիճան:

Հարությունը մշտապես ձգտում է խորացնել և կատարելագործել մասնագիտական գիտելիքները և հմտությունները: 2019թ-ից մասնակցում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրին և հաջողությամբ հանձնել է «Ֆինանսական հաշվառում» , «Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար», «Իրավագիտության հիմունքներ», «ՀՀ հարկային օրենսդրություն» և «Ֆինանսական Կառավարում և վերահսկողություն» քննությունները:

Անետա Սարխոշյան
Ավագ հաշվապահ (SA 3)

Անետա Սարխոշյանը միացել է «Նեքսիա Արմենիա» ՓԲԸ թիմին 2019թ. մայիսին՝ որպես պրակտիկանտ: Արդեն մեկ ամիս անց նա համալրել է ընկերության հաշվապահական ծառայությունների բաժինը՝ զբաղեցնելով հաշվապահ-օգնականի պաշտոնը, իսկ 2024 թվականից շարունակել է իր մասնագիտական ուղին՝ որպես ավագ հաշվապահ։

Անետան 2015 թվականին ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ և 2019թ. ավարտել այն՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։ 2021թ. նույն համալսարանում նա ստացել է մագիստրոսի կոչում՝ մասնագիտանալով հաշվապահության և աուդիտի ոլորտում։

2022 թվականից հանդիսանում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի մասնակից և հաջողությամբ հանձնել է «Իրավագիտության հիմունքներ», «ՀՀ հարկային օրենսդրություն» և «Ֆինանսական հաշվառման հիմունքներ» առարկաների քննությունները։

Շաքրո Գրիգորյան
Ավագ աուդիտոր (Sa 1)

Շաքրոն 2021թ. նոյեմբերին պրակտիկա է անցել «Նեքսիա Արմենիա» ՓԲԸ-ում, իսկ 2022թ. փետրվարին միացել է ընկերության աուդիտ բաժնի թիմին՝ որպես աուդիտոր-օգնականիսկ, իսկ 2025թ.-ից զբաղեցնում է ավագ աուդիտորի պաշտոնը։

2018թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետ և 2022թ. ավարտել այն՝ ստանալով բակալավրի աստիճան «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտացմամբ։

2022 թվականից հանդիսանում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի մասնակից և հաջողությամբ հանձնել է «Ֆինանսական հաշվառման հիմունքներ», «Կառավարչական հաշվառում», «Իրավագիտության հիմունքներ», «ՀՀ հարկային օրենսդրություն», «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում» և «Աուդիտ և հավաստիացում» առարկաների քննությունները։

Արևիկ Հակոբյան
Ավագ աուդիտոր (Sa 2)

Արևիկ Հակոբյանը միացել է «Նեքսիա Արմենիա» թիմին 2022թ. մարտին՝ որպես աուդիտոր-օգնական, իսկ 2025թ.-ից զբաղեցնում է ավագ աուդիտորի պաշտոնը։

Մինչ «Նեքսիա Արմենիա»-ին միանալը, 2018թ.-ից աշխատել է «Արև Քնսթրաքշն» ՓԲԸ-ում որպես հաշվապահ։

2020թ. գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժինը՝ ստանալով տնտեսագետի որակավորում, իսկ 2022թ. նույն մասնագիտացմամբ ստացել է մագիստրոսի աստիճան։

Ներկայումս հանդիսանում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի մասնակից և հաջողությամբ հանձնել է «Ֆինանսական հաշվառման հիմունքներ», «Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար», «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում», «Ֆինանսական կառավարում» և «ՀՀ հարկային օրենսդրություն» առարկաների քննությունները։

 

Ելենա Ժամկոչյան
Ավագ հաշվապահ (SA 1)

Ելենա Ժամկոչյանը միացել է «Նեքսիա Արմենիա» թիմին 2023 թվականի մայիսին՝ որպես հաշվապահ-օգնական: Մինչ այդ, 2021 թվականից աշխատել է «ԷՅ-ՍԻ-ՍՍ» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ:

2023 թվականին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժինը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: 2025 թվականին ստացել է նույն համալսարանի աուդիտի մագիստրոսի աստիճան:

2024 թվականից հանդիսանում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի մասնակից և հաջողությամբ հանձնել է «Ֆինանսական հաշվառման հիմունքներ», «Իրավագիտության հիմունքներ», «ՀՀ հարկային օրենսդրություն» և «Կառավարչական հաշվառում» առարկաների քննությունները:

Գայանե Ափինյան
Աուդիտոր

Գայանե Ափինյանն ունի 24 տարվա փորձառություն աուդիտի և հարակից բնագավառներում։ 2021թ. հուլիսից միացել է «Նեքսիա Արմենիա» ՓԲԸ թիմին՝ որպես աուդիտոր։

Մինչև «Նեքսիա Արմենիա»-յին միանալը, մասնագիտական փորձ է ձեռք բերել «Կոտք Աուդիտ» և «Հայ Աուդիտ» կազմակերպություններում։

Գայանեն նաև մասնակցել է ներքին աուդիտի և հատուկ գործընթացների իրականացման աշխատանքներին՝ ապահովելով աուդիտորական բարձր չափանիշներին համապատասխան գործառույթների իրականացում։

Անի Մկրտչյան
Ավագ հաշվապահ (SA 1)

Անի Մկրտչյանը 2022 թվականի սեպտեմբերից փորձաշրջան է անցել «ԷՅ-ԷՆ Աուդիտ» ՓԲԸ-ում և մեկ ամիս անց հիմնական աշխատանաքի ընդունվել նույն ընկերության հաշվապահական և հարկային ծառայությունների բաժնում որպես հաշվապահի օգնական։

Անի Մկրչյանը 2022 թվականին  գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիատական Համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։
 

2024 թվականից մասնակցում է  Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրին և հաջողությամբ հանձնել է «ՀՀ հարկային օրենսդրություն» առարկայի քննությունը։

Հովհաննես Ղուլիջանյան
Ավագ հաշվապահ (SA 2)

Հովհաննես Ղուլիջանյանը 2022թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին պրակտիկա է անցել «Նեքսիա Արմենիա»-ում, իսկ 2023թ. հունվարից միացել է ընկերության թիմին՝ ֆինանսական և ներդրումային ոլորտների կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ տրամադրող բաժնում։

Մինչև «Նեքսիա Արմենիա»-ին միանալը մասնագիտական փորձ է ձեռք բերել «Ասեդլ» ՍՊԸ ֆինանսական բաժնում։

2023-ի փետրվարից մինչև 2024-ի օգոստոսը աշխատել է Քոգնայզ Էնջինիրինգում որպես ֆինանսական վերլուծաբան։

2020թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ, 2024թ. ավարտել այն՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2026թ ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան՝ «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» մասնագիտացմամբ։

2023 թվականից մասնակցում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրերին և հաջողությամբ հանձնել է «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում», «Կառավարչական հաշվառում», «Իրավագիտության հիմունքներ», «ՀՀ հարկային օրենսդրություն», «Ֆինանսական կառավարում և վերահսկողություն» առարկաների քննությունները։ 

Նելլի Զատիկյան
Հաշվապահ-օգնական

Նելլի Զատիկյանը աշխատանքային փորձառություն է անցել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում և 2 ամիս անց՝ 2021 թվականի օգոստոսին աշխատանքի է ընդունվել նույն կազմակերպության հաշվապահական և հարկային ծառայությունների բաժնում՝ որպես հաշվապահ-օգնական։

Նելլի Զատիկյանը ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի հաշվապահական հաշվառում և հարկում ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։

Կարո Սարգսյան
Ավագ հաշվապահ (SA 1)

Կարո Սարգսյանը աշխատանքային փորձառություն է անցել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում և 2022 թվականի փետրվարին աշխատանքի է ընդունվել  նույն կազմակերպության հաշվապահական և հարկային ծառայությունների բաժնում՝ որպես հաշվապահ-օգնական։ 2019-2021 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։

2016-2019 թվականներին սովորել է Երևանի թիվ 2 պետական տարածաշրջանային քոլեջի հաշվապահական հաշվառում բաժնում։ Ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի «Ֆինանսներ» ֆակուլտետի բակալավրիատը։

Ներկայումս մասնակցում է Հայստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրին և հաջողությամբ հանձնել է`

  • Ֆինանսական հաշվառման հիմունքներ,
  • Կառավարչական հաշվառում,
  • Իրավագիտության հիմունքներ
  • Կորպորատիվ իրավունք,
  • ՀՀ հարկային օրենսդրություն,
  • Ֆինանսական կառավարում,
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում քննությունները:
Մարինե Սահրադյան
Հաշվապահ (A3)

Մարինե Սահրադյանը միացել է «Նեքսիա Արմենիա» ՓԲԸ թիմին 2023թ. մայիսին՝ որպես հաշվապահ, ֆինանսական և ներդրումային ոլորտների կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող բաժնում։

Նախքան «Նեքսիա Արմենիա»-ին միանալը, աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Հաշվարկների ավտոմատացման բաժնում որպես հաշվապահ, այնուհետև «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառման բաժնում՝ որպես աշխատավարձի հաշվապահ, իսկ հետագայում «Էյ Էմ Էյչ Աուդիտ» ՓԲԸ-ում՝ որպես ավագ հաշվապահ։

1992թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետ, 1997թ. ավարտել այն՝ ստանալով տնտեսագետի որակավորում։

2012թ. ստացել է Կենտրոնական բանկի Աուդիտի և գլխավոր հաշվապահի որակավորման վկայական, 2021թ.՝ Ֆինանսների նախարարության կողմից տրված Հանրային հատվածի գլխավոր հաշվապահի որակավորման վկայական։

2025թ. հաջողությամբ հանձնել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման քննությունները՝ «Հաշվապահական հաշվառման հիմունքներ» և «Հարկային օրենսդրություն» առարկաներից։

Ջեմմա Ադումյան
Աուդիտոր-օգնական (A1)

Ջեմման միացել է «Նեքսիա Արմենիա» թիմին 2025թ. ապրիլին՝ որպես աուդիտորի օգնական։

2025թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատում՝ «Ֆինանսներ» մասնագիտացմամբ։

 

Մարիամ Սիմոնյան
Ավագ հաշվապահ (SA 1)

Մարիամ Սիմոնյանը միացել է «Նեքսիա Արմենիա» ՓԲԸ թիմին 2022թ. ապրիլին՝ որպես հաշվապահ։ Մինչ այդ նա ունեցել է շուրջ յոթ տարվա մասնագիտական փորձառություն՝ աշխատելով տարբեր կազմակերպություններում Հայաստանում և Ռուսաստանում։

Մարիամը 2013թ. ավարտել է Մոսկվայի «Տուրիզմի և սերվիսի Ռուսաստանի պետական համալսարանը»՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։

2022 թվականից հանդիսանում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի մասնակից և հաջողությամբ հանձնել է «ՀՀ հարկային օրենսդրություն», «Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար» և «Իրավագիտության հիմունքներ» առարկաների քննությունները։

Արտյոմ Սարգսյան
Աուդիտոր-օգնական (A3)

Արտյոմ Սարգսյանը մասնագիտական փորձառություն է ձեռք բերել «Նեքսիա Արմենիա» ՓԲԸ-ում, որտեղ 2024թ. մարտին աշխատանքի է ընդունվել աուդիտ բաժնում՝ որպես աուդիտորի օգնական։

2021-2023թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։

2017-2021թթ. սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական քոլեջում՝ «Կապի ցանցեր և հեռահաղորդակցություն» մասնագիտությամբ։ Ներկայումս շարունակում է ուսումը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատում՝ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտացմամբ։

2024թ. ավարտել է հնգամսյա հաշվապահական դասընթաց BAC հաշվապահական կրթական ընկերությունում։ Ներկայումս հանդիսանում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի մասնակից և հաջողությամբ հանձնել է «Ֆինանսական հաշվառման հիմունքներ» առարկայի քննությունը։

Մանե Մաճկալյան
Հաշվապահ (A2)

 

Մանեն միացել է «Նեքսիա Արմենիա» թիմին 2024թ. սեպտեմբերին՝ որպես հաշվապահի օգնական։

2020-2024թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատում՝ «Ֆինանսներ» մասնագիտացմամբ, իսկ ներկայումս մասնակցում է նույն համալսարանի «Բանկային գործ» մագիստրոսական ծրագրին։

2024 թվականին նա փորձ է ձեռք բերել բանկային ոլորտի տարբեր ուղղություններում՝ աշխատելով «Յունիբանկ» ԲԲԸ-ում։

Արսեն Մարգարյան
Հաշվապահ (A1)

Արսենը միացել է «Նեքսիա Արմենիա» թիմին 2024թ. նոյեմբերին՝ որպես հաշվապահի օգնական, իսկ այժմ զբաղեցնում է հաշվապահի պաշտոնը։

2017-2019թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

Արսենը 2015թ. ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ինֆորմատիկայի և ծրագրային ճարտարագիտության ֆակուլտետը, որտեղ 2021թ. ստացել է ծրագրային ճարտարագիտության բակալավրի աստիճան։

Հայկ Հակոբյան
Հաշվապահ (A2)

Հայկը միացել է «Նեքսիա Արմենիա» թիմին 2024թ. հունիսին՝ որպես հաշվապահի օգնական, իսկ այժմ զբաղեցնում է հաշվապահի պաշտոնը։

2016-2022թթ. սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բակալավրիատում՝ «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտացմամբ։

Քրիստինա Արամյան
Հաշվապահ-օգնական

Քրիստինա Արամյանը 2020թ. նոյեմբերից հիմնական աշխատանքի է ընդունվել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում հաշվապահական ծառայությունների բաժնում՝ որպես հաշվապահ-օգնական: 2015թ. Քրիստինան ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ և 2019թ. ստացել տնտեսագիտության բակալավրի աստիճան։ Ուսումն ավարտելուց հետո անցել է եռամսյա հաշվապահական դասընթաց Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն կրթական հիմնադրամում:

 

Լիլիթ Զաքարյան
Հաշվապահ (A1)

Լիլիթ Զաքարյանը միացել է «Նեքսիա Արմենիա» թիմին 2025թ. հունվարին՝ որպես հաշվապահի օգնական, իսկ 2026-ից սկսած զբաղեցնում է հաշվապահի պաշտոնը։

2021-2025թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում և ներկայումս սովորում է նույն համալսարանի մագիստրատուրայում՝ արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում բաժնում։

Գևորգ Ըխտոյան
Կրտսեր աուդիտոր-օգնական

Գևորգ Ըխտոյանը 2026թ. մարտին միացել է «Նեքսիա Արմենիա» ՓԲԸ-ի աուդիտ բաժնի թիմին՝ որպես աուդիտորի օգնական։

Մինչ «Նեքսիա Արմենիա»-ին միանալը, 2023-2026թթ. աշխատել է «Rose Empire» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ, իսկ 2020-2023թթ.՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում՝ որպես ավագ ֆինանսական մասնագետ։ 2018-2020թթ. աշխատել է «KPMG Armenia» ՍՊԸ-ում՝ որպես կառավարման խորհրդատու։

Մասնագիտական գործունեությունը սկսել է «Unibank» ԲԲԸ-ում և «Spayka» ՍՊԸ-ում՝ որպես պրակտիկանտ։ 

2014-2018թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան բիզնեսի ոլորտում։

Տնօրեն, բաժնետեր
Փոխտնօրեն, բաժնետեր
Գործընկեր, Հաշվապահական ծառայությունների ղեկավար
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր
Գործընկեր, խորհրդատվական ծառայությունների ղեկավար
Աուդիտի մենեջեր
Աուդիտի մենեջեր
Գլխավոր հաշվապահ
ՄՌԿ մասնագետ/Ադմինիստրատիվ օգնական
Ֆինանսական կազմակերպությունների մենեջեր
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր
Ավագ հաշվապահ (SA 3)
Ավագ աուդիտոր (Sa 1)
Ավագ աուդիտոր (Sa 2)
Աուդիտոր
Ավագ հաշվապահ (SA 1)
Ավագ հաշվապահ (SA 1)
Ավագ հաշվապահ (SA 2)
Ավագ հաշվապահ (SA 1)
Հաշվապահ-օգնական
Հաշվապահ (A3)
Աուդիտոր-օգնական (A1)
Ավագ հաշվապահ (SA 1)
Հաշվապահ (A2)
Աուդիտոր-օգնական (A3)
Հաշվապահ (A2)
Հաշվապահ (A1)
Հաշվապահ-օգնական
Հաշվապահ (A1)
Կրտսեր աուդիտոր-օգնական