«Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն մասնագիտական ծառայություններ մատուցող հայկական ընկերություններից մեկն է: Որպես մասնագիտական խորհրդատուներ՝ մենք օգնում ենք մեր հաճախորդներին լուծել բարդ խնդիրներ և ձգտում ենք օգնել իրենց արժեքների ստեղծման, ռիսկերի կառավարման և հաշվառման ու ներքին վերահսկողության համակարգերի կայացման գործում:
Ճիշտ է, մենք մեր գործունեության բոլոր առումներով ենթարկվում ենք համապատասխան ստանդարտներին, օրենքներին ու կարգավորող նորմերին, սակայն մենք հասկանում ենք, որ մեր քայլերն ու գործերը պետք է համապատասխանեն նաև հիմնարար սկզբունքներին, ինչը մեր ընկերության համբավի հիմնաքարն է:
Արդյունքում մենք ստեղծել ենք մեր ընկերության վարվեցողության կանոնագիրքը, որը հիմնված է մեր արժեքների և բարոյական պատասխանատվության ու ազնվության նորմերի վրա: