Հովհաննես Ղուլիջանյան

Հովհաննես Ղուլիջանյան
Ավագ հաշվապահ (SA 2)

Հովհաննես Ղուլիջանյանը 2022թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին պրակտիկա է անցել «Նեքսիա Արմենիա»-ում, իսկ 2023թ. հունվարից միացել է ընկերության թիմին՝ ֆինանսական և ներդրումային ոլորտների կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ տրամադրող բաժնում։

Մինչև «Նեքսիա Արմենիա»-ին միանալը մասնագիտական փորձ է ձեռք բերել «Ասեդլ» ՍՊԸ ֆինանսական բաժնում։

2023-ի փետրվարից մինչև 2024-ի օգոստոսը աշխատել է Քոգնայզ Էնջինիրինգում որպես ֆինանսական վերլուծաբան։

2020թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ, 2024թ. ավարտել այն՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2026թ ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան՝ «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» մասնագիտացմամբ։

2023 թվականից մասնակցում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրերին և հաջողությամբ հանձնել է «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում», «Կառավարչական հաշվառում», «Իրավագիտության հիմունքներ», «ՀՀ հարկային օրենսդրություն», «Ֆինանսական կառավարում և վերահսկողություն» առարկաների քննությունները։