Հաշվապահական ծառայություններ

Մենք մշտապես օժդանակում ենք մեր հաճախորդներին իրենց հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների պատրաստման հարցում: Ճշգրիտ կազմված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև հաշվապահական հաշվառման համակարգը կարևոր գործիք են, և մեր հաճախորդները մեզնից ակնկալում են իրենց բիզնեսի ըմբռնում, գործող բիզնես պրոցեսներին ներհատուկ ֆինանսական հաշվառման համակարգի ներդրում ու վարում, և բոլոր գործող օերնսդրական փոփոխությունների վերաբերյալ ժամանակին իրազեկում:

Դուք կարող եք լիովին հավատացած լինել, որ մենք կիրառում ենք միևնույն հոգատար վերաբերմունքն ու մանրակրկիտ մոտեցումները բոլոր չափերի ու ծավալների ընկերությունների համար՝ ամենաբարձրակարգ ծառայությունն ապահովելու նպատակով:

Մենք վարում ենք հաշվապահությունը ճշգրիտ և ժամանակին և ժամանակ ենք հատկացնում ֆինանսական տվյալները մեկնաբանելու գործին, որպեսզի հաճախորդը կարողանա կատարել արդյունավետ որոշումներ: Նաև մենք առաջարկներ ենք կատարում հաշվապահական պրոցեսների և ներքին վերահսկողության համակարգի կատարելագործման ուղղությամբ:

Դուք կարող եք պատվիրակել մեզ Ձեր առօրյա գործառույթների մի մասը կամ ամբողջությամբ: Դուք հնարավորություն ունեք ընտրելու ծառայության մակարդակը՝ դա կլինի թե՛ ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում, թե՛ հաշվապահական ամբողջ համակարգի կառուցում կամ վարում, թե՛ աշխատավարձի կամ առանձին այլ հոդվածների հաշվառում:

Մեր հաշվապահական թիմի փորձառությունը բազմազան է, և մենք Ձեզ համար կձևավորենք Ձեր պահանջներին համապատասխանող թիմ՝ անկախ Ձեր ընկերության չափերից և ծավալներից:


Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ)

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես հայտարարեց ՖՀՄՍ-ների ընդունումը 2008 թ. դեկտեմբերին՝ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելով: Օրենքով նախատեսվում է, որ ՀՀ բոլոր կազմակերպությունները, բացի «միկրոկազմակերպություններից», պարտավոր են իրենց ֆինանսական հաշվետվությունները կազմել ՖՀՄՍ-ներին համապատասխան: Օրենքով ՖՀՄՍ-ները պարտադիր են հետևյալ կազմակերպությունների համար.

Ֆինանսական կազմակերպություններ` բանկեր, վարկային կազմակերպություններ, վճարահաշվարկային կազմակերպություններ, ներդրումային ընկերություններ, կենսաթոշակային և վենչուրային ֆոնդեր, ապահովագրական ընկերություններ և այլն:

Այլ կազմակերպություններ, բացի «միկրոկազմակերպություններից»

Ինչ վերաբերում է միկրոկազմակերպություններին, ապա «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով ՖՀՄՍ-ների պարտադիր կիրառման բացառություն է սահմանվում այն կազմակերպությունների համար, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 100 մլն. դրամը: Օրենքը թույլ է տալիս նման կազմակերպություններին կիրառել պարզեցված հաշվապահական ուղեցույց, որը, սակայն, ՀՀ կառավարության կողմից մինչ այսօր հրապարակված չէ: Փոխարենը, առկա է ՓՄԿ ՖՀՄՍ-ներին կից ուղեցույց՝ մշակված հատուկ միկրոկազմակերպությունների համար:


ՓՄԿ-ների ՖՀՄՍ

Բոլոր փոքր և միջին կազմակերպությունները, ինչպես դրանք սահմանված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ում, կարող են ՖՀՄՍ-ների փոխարեն կիրառել ՓՄԿ ՖՀՄՍ-ն: Վերջինս Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից ընդունվել է 2009 թվականին, իսկ դրա պաշտոնական հայերեն տարբերակը հրապարակվել է ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 16-ի թիվ 1209-Ն որոշմամբ:


Ինչ է Ձեզ առաջարկում «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն

  • Հաշվապահական հաշվառման վարում
  • ՖՀՄՍ-ներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
  • Հարկային հաշվարկների ու հաշվետվությունների պատրաստում
  • Կառավարչական հաշվետվությունների պատրաստում
  • Հատուկ նշանակության կարգավորող հաշվետվությունների պատրաստում (Կենտրոնական Բանկ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և այլն)
  • Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի դիագնոստիկա
  • Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի կառուցում և կատարելագործում
  • Աշխատավարձի համակարգի հաշվառում
  • Դրամարկղային գործառնություններ
  • Կոմպիլյացիա
  • Գույքագրում
  • Համաձայնեցված ընթացակարգեր