Հակոբ Վարդանյան

Հակոբ Վարդանյանը «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին է միացել 2017 թվականից: Աշխատում է թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտներում:
Մինչ «Էյ-Էն Աուդիտ»-ին միանալը Հակոբն աշխատել է «Արտ-Լար» ֆինանսական և հաշվապահական ընկերությունում՝ որպես հաշվապահական խմբի ղեկավար: Մինչ այդ փորձառություն է ձեռք բերել նաև ՀՀ բանկային համակարգում:
Նա խորապես տիրապետում է տեքստիլ արտադրության, առևտրի, հանրային սննդի, շինարարության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում կառավարչական, ֆինանսական ու հարկային հաշվառումների նրբություններին:
2007 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
Ունի փորձագետ հաշվապահի որակավորում` տրված Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից (2022թ.) և անդմակցում է վերջինիս: Մինչ այդ ուներ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորված հաշվապահի վկայական:
Նա սահուն տիրապետում է ռուսերենին և ունի բավականաչափ աշխատանքային գիտելիքներ անգլերենով: