Հարկային ծառայություններ

«Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է հարկային պլանավորման և օպտիմալացման, ինչպես նաև հարկային դաշտին համապատասխանության ստուգման համապարփակ ծառայություններ:

Մենք ունենք անհրաժեշտ փորձառություն, որն ուղղում ենք Ձեր բիզնեսը գործող հարկային օրենսդրությանը համապատասխանեցնելուն:

Մենք հպարտանում ենք մեր հարկային մասնագետների բազմակողմ փորձառությամբ, որոնք առաջարկում են գործնական, արդյունավետ և օգտավետ լուծումներ:

Մենք մեր հաճախորդներին հարկային ծառայություններ ենք մատուցում մասնավորապես հետևյալ հարկատեսակների գծով.

  • Շահութահարկ
  • Ավելացված արժեքի հարկ
  • Եկամտային հարկ
  • Շրջանառության հարկ
  • Արտոնագրային վճարներ
  • Այլ հարկատեսակներ և պարտադիր վճարներ

Մենք հարկային խորհրդատվություն ենք տրամադրում նաև օտարերկրյա կազմակերպություններին և անհատներին՝ օգնելով հարկային ռեժիմի ընտրության, ինչպես նաև կրկնակի հարկումից խուսափելու հարցերում:


Ինչ է Ձեզ առաջարկում «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն

  • Նախորդ և հաշվետու ժամանակաշրջանների հարկերի դիտարկում
  • Հարկերի պլանավորում
  • Հարկային փորձաքննություն
  • Հարկերի համալիր ուսումնասիրություն