Շաքրո Գրիգորյան

Շաքրոն 2021թ. նոյեմբերին պրակտիկա է անցել «Նեքսիա Արմենիա» ՓԲԸ-ում, իսկ 2022թ. փետրվարին միացել է ընկերության աուդիտ բաժնի թիմին՝ որպես աուդիտոր-օգնականիսկ, իսկ 2025թ.-ից զբաղեցնում է ավագ աուդիտորի պաշտոնը։
2018թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետ և 2022թ. ավարտել այն՝ ստանալով բակալավրի աստիճան «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտացմամբ։
2022 թվականից հանդիսանում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի մասնակից և հաջողությամբ հանձնել է «Ֆինանսական հաշվառման հիմունքներ», «Կառավարչական հաշվառում», «Իրավագիտության հիմունքներ», «ՀՀ հարկային օրենսդրություն», «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում» և «Աուդիտ և հավաստիացում» առարկաների քննությունները։
