Իրավաբանական ծառայություններ

Իրավական անվտանգություն, ռիսկերի կառավարում և վստահելի լուծումներ ձեր բիզնեսի համար։

Nexia Armenia-ն առաջարկում է համալիր իրավաբանական ծառայություններ ՝ ուղղված բիզնեսի իրավական ռիսկերի բացահայտմանը և նվազեցմանը, գործարքների իրավական ապահովմանը և օրենսդրական պահանջներին համապատասխանության պահպանմանը։

Մեր մասնագետներն ապահովում են իրավական աջակցություն բիզնեսի գործունեության տարբեր փուլերում՝ կազմակերպության հիմնադրումից և կորպորատիվ կառավարման կազմակերպումից մինչև պայմանագրերի մշակում, աշխատանքային հարաբերությունների կարգավորում և վեճերի լուծում։

Յուրաքանչյուր առաջադրանքի շրջանակում մենք կարևորում ենք հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունների ըմբռնումը, հնարավոր ռիսկերի գնահատումը և գործնական, հիմնավորված լուծումների առաջարկումը։ Մեր նպատակն է օգնել մեր գործընկերներին պաշտպանել շահերը, ապահովել իրավական գործընթացների պատշաճ կազմակերպումը և կայացնել վստահելի բիզնես որոշումներ։

Մեր իրավաբանական ծառայությունները

1․ Աշխատանքային իրավունք

Աշխատանքային հարաբերությունների իրավական ուղեկցում՝ գործատուի շահերի պաշտպանության, իրավական ռիսկերի նվազեցման և աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նպատակով։

  • Աշխատանքային փաստաթղթերի մշակում և վերանայում։ Աշխատանքային պայմանագրերի, հրամանների, համաձայնագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում ու իրավական գնահատում։

  • Աշխատանքային գործընթացների իրավական ուղեկցում։ Աշխատանքի ընդունման, աշխատանքային պայմանների փոփոխման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման գործընթացների աջակցություն։

  • Ներքին իրավական ակտերի մշակում։ Ներքին կանոնակարգերի, քաղաքականությունների և կարգապահական ընթացակարգերի մշակում ու վերանայում։

  • Աշխատանքային վեճեր և ներկայացուցչություն։ Վեճերի մինչդատական կարգավորում, ինչպես նաև հաճախորդի շահերի ներկայացում դատարաններում և իրավասու վարչական մարմիններում։

  • HR գործընթացների իրավական աջակցություն։ Մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների թվայնացման իրավական ուղեկցում և HR Due Diligence՝ մարդկային ռեսուրսների կառավարման փաստաթղթերի ու գործընթացների ուսումնասիրություն։

2․ Կորպորատիվ իրավունք

Կազմակերպությունների հիմնադրման, վերակազմակերպման և կորպորատիվ կառավարման գործընթացների իրավական ապահովում։

  • Կազմակերպությունների հիմնադրում և վերակազմակերպում։ Առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերակազմավորման իրավական ուղեկցում։

  • Կորպորատիվ փաստաթղթերի մշակում։ Կանոնադրությունների, մասնակիցների և բաժնետերերի որոշումների, ներքին կանոնակարգերի և այլ կորպորատիվ փաստաթղթերի կազմում ու վերանայում։

  • Կորպորատիվ կառավարման աջակցություն։ Կառավարման մարմինների նիստերի և ժողովների կազմակերպման, փաստաթղթավորման ու իրավական ձևակերպման աջակցություն։

3. Առևտրային պայմանագրեր և գործարքների իրավական ուղեկցում

Պայմանագրային հարաբերությունների և գործարար գործարքների իրավական ապահովում՝ հնարավոր ռիսկերի նվազեցման և կողմերի շահերի պաշտպանության նպատակով։

  • Պայմանագրերի մշակում և վերանայում։ Տեղական և միջազգային առևտրային ու քաղաքացիաիրավական պայմանագրերի կազմում, իրավական փորձաքննություն և իրավական կարծիքների տրամադրում։

  • Գործարքների իրավական ուղեկցում։ Նախապայմանագրային բանակցությունների աջակցություն, գործարքների պայմանների գնահատում, իրավական ռիսկերի բացահայտում և համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրություն։

4․ Վեճերի լուծում և դատական ներկայացուցչություն

Հաճախորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն դատական, վարչական և արտադատական ընթացակարգերում։

  • Վեճերի իրավական գնահատում և ռազմավարության մշակում։ Քաղաքացիական, վարչական, պետական գնումների և սնանկության հետ կապված վեճերի ուսումնասիրություն և պաշտպանության ռազմավարության մշակում։

  • Դատավարական փաստաթղթերի կազմում։ Հայցադիմումների, պատասխանների, առարկությունների, բողոքների և այլ դատավարական փաստաթղթերի պատրաստում։

  • Ներկայացուցչություն։ Հաճախորդների շահերի պաշտպանություն ՀՀ դատարաններում և իրավասու պետական ու վարչական մարմիններում։

  • Վեճերի արտադատական կարգավորում։ Բանակցությունների, հաշտարարության և կիրառելիության դեպքում արբիտրաժային ընթացակարգերի միջոցով վեճերի լուծման աջակցություն։

5. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների շրջանակում իրավական աջակցություն

Համալիր իրավական և ֆինանսական մոտեցում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներում հաճախորդների շահերի պաշտպանության համար։

  • Գույքի և ֆինանսական միջոցների ուսումնասիրություն։ Գույքի ձեռքբերման աղբյուրների, եկամուտների, ֆինանսական միջոցների և դրամական հոսքերի վերլուծություն։

  • Ապացույցների և հիմնավորումների նախապատրաստում։ Փաստաթղթերի համակարգում, ֆինանսական հաշվարկների և իրավական հիմնավորումների պատրաստում։

  • Իրավական պաշտպանություն և ներկայացուցչություն։ Հաճախորդների շահերի ներկայացում իրավասու պետական մարմիններում և դատարաններում՝ իրավական ու ֆինանսական մասնագիտական մոտեցումների համադրմամբ։

6. Հատուկ իրավական հարցեր և անհատական նախագծեր

Իրավական հատուկ խնդիրների և առանձին գործարար առաջադրանքների լուծմանն ուղղված նպատակային աջակցություն։

  • Իրավական խնդիրների ուսումնասիրություն։ Առանձին իրավական հարցերի, հնարավոր ռիսկերի և կիրառելի կարգավորումների վերլուծություն։

  • Անհատական լուծումների մշակում։ Հաճախորդի կարիքներին համապատասխան իրավական ռազմավարության մշակում, բանակցություններին մասնակցություն և հատուկ գործարքների իրավական ուղեկցում։

7. Իրավական աուդիտ և օրենսդրական համապատասխանության գնահատում

Կազմակերպության գործունեության իրավական ուսումնասիրություն՝ հնարավոր ռիսկերի բացահայտման և օրենսդրական պահանջներին համապատասխանության գնահատման նպատակով։

  • Փաստաթղթերի և գործընթացների ուսումնասիրություն։ Կորպորատիվ և պայմանագրային փաստաթղթերի, աշխատանքային հարաբերությունների, լիցենզիաների և թույլտվությունների իրավական գնահատում։

  • Իրավական ռիսկերի բացահայտում և դասակարգում։ Դատական, վարչական, պայմանագրային և այլ իրավական ռիսկերի վերլուծություն՝ ըստ դրանց բնույթի և նշանակության։

  • Իրավական աուդիտի հաշվետվություն։ Ուսումնասիրության արդյունքների ամփոփ ներկայացում՝ բացահայտված ռիսկերով, դրանց առաջնահերթություններով և վերացման գործնական առաջարկություններով։

8. Իրավական վերապատրաստումներ և սեմինարներ

Մասնագիտական վերապատրաստումներ՝ աշխատակիցների իրավական իրազեկվածության բարձրացման և կազմակերպության իրավական ռիսկերի նվազեցման նպատակով։

  • Թեմատիկ դասընթացներ։ Աշխատանքային իրավունքի, պայմանագրային իրավունքի և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ վերապատրաստումներ՝ համապատասխան աշխատակիցների և թիմերի համար։

  • Անհատական ուսուցման ծրագրեր։ Կազմակերպության գործունեության առանձնահատկություններին, ոլորտային պահանջներին և աշխատակիցների կարիքներին համապատասխան դասընթացների մշակում։