Շինարարություն և անշարժ գույքի կառավարում

Իրավիճակի նկարագրություն

Հայաստանի շինարարության ոլորտը 2000 թ.–ից մինչև 2008 թ.-ը ցուցադրել է կայուն և դինամիկ աճ, միաժամանակ 2008 թ.–ին շինարարության ծավալները հասել են ռեկորդային մակարդակի` մոտ 858.7 մլրդ. դրամ։ Սակայն 2008 թ.–ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի շինարարության ոլորտը տարեցտարի անկում է գրանցել՝ 2013 թ.-ին հասնելով 442.3 մլրդ. դրամի: Ընդ որում, միջազգային ընկերություների կողմից (Համաշխարհային բանկ, ՎԶԵԲ, Ասիական Զարգացման Բանկ, KfW) շինարարության ֆինանսավորումը կազմել է 34.1 մլրդ. դրամ կամ 7.1%: Շինարարության և անշարժ գույքի գործարքների մասնաբաժինը ՀՆԱ-ում 2014 թ.-ի սկզբին կազմել է մոտ 13%:


Հարկային և հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները

Անշարժ գույքի ձեռքբերումը, վարձակալությունը կամ շինարարությունը բավական բարդ բիզնես է, և դրա հետ մեկտեղ ի հայտ են գալիս մի շարք հաշվապահական և հարկային խնդիրներ: «Կառուցման պայմանագրեր» ՀՀՄՍ11-ը սահմանում է կառուցման պայմանագիրը որպես պայմանագիր, որը հատուկ կքնվել է առանձին ակտիվի կամ դրա նախագծման, տեխնոլոգիայի և գործառույթի, կամ վերջնական նշանակության և օգտագործման առումով սերտորեն փոխկապակցված կամ փոխադարձ կախվածություն ունեցող ակտիվների համախմբություն կառուցելու նպատակով: Կառուցման պայմանագրերը կարող են լինել հաստատուն գնով կամ ծախսում գումարած պայմանագրեր: Կառուցման պայմանագրերի հետ կապված հասույթը և ծախսերը ճանաչվում են ավարտվածության աստիճանի հիման վրա: Դա նշանակում է, որ հասույթը, ծախսերը, հետևաբար և շահույթը, ճանաչվում են աստիճանաբար՝ ըստ պայմանագրի կատարման: Երբ պայմանագրի արդյունքը հնարավոր չէ արժանահավատորեն չափել, հասույթը պետք է ճանաչվի միայն պայմանագրի փաստացի այն ծախսումների չափով, որոնք հավանական է, որ կփոխհատուցվեն, իսկ ծախսերը ճանաչվում են՝ ըստ կատարման փաստի: Եթե հավանական է, որ պայմանագրի ծախսումները կգերազանցեն պայմանագրի հասույթը, ապա ակնկալվող վնասը պետք է ճանաչվի որպես ծախս անմիջապես: «Անշարժ գույքի կառուցման պայմանագրեր» ՖՀՄՍՄԿ Մեկնաբանություն15-ն ուղղորդում է, թե որ ստանդարտը (ՀՀՄՍ11 թե ՀՀՄՍ18) պետք է կիրառվի կոնկրետ գործարքների դեպքում: Հատկապես դա կարևոր է այն դեպքերում, երբ դժվար է դասակարգել` արդյոք պայմանագիրը պատրաստի անշարժ գույք վաճառելու, թե անշարժ գույքի կառուցման աշխատանքներ իրականացնելու համար է: Շատ դեպքերում կազմակերպությունների մոտ առաջանում է մասնագիտական խորհրդատվության և օժանդակության պահանջ այնպիսի բարդ հարցերի լուծման համար, ինչպիսիք են՝ գույքի հետ կապված իրավունքների գրանցման հարցերը, գույքի ձեռքբերման հետ կապված ռիսկերի առանձնահատկությունները, ինչպես նաև ԱԱՀ-ի, եկամտային հարկի, շահութահարկի հետ կապված առանձնահատկությունները:

Ինչպես կարող է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն օգտակար լինել Ձեզ

Որպես շինարարության և անշարժ գույքի շուկայի ոլորտում փորձառու մասնագետներ՝ մենք գիտակցում ենք, որ շինարարության, կառուցապատման և անշարժ գույքի շուկայում գործունեություն ծավալող կազմակերպություններն ունեն ճկուն հաշվապահական համակարգերի, նյութածախսի վերահսկողության, դրամական հոսքերի ճիշտ պլանավորման և հարկերի օպտիմալացման կարիք, ինչպես նաև ցանկանում են ստանալ մասնագիտական խորհրդատվություն իրավական և օրենսդրական կարգավորման ոլորտում: Մեր հիմնական ծառայություններից զատ, մենք առաջարկում ենք Ձեզ հետևյալը.

• Շինարարական ոլորտի հարկային բարդ հարցերի վերաբերյալ խորհրդատվություն

• Խորհրդատվություն շահութահարկի առումով նվազեցվող/չնվազեցվող ծախսերի հայտնաբերման հարցերում (կապիտալացվող և շահույթ/վնասում ճանաչվող ծախսերի բաշխում)

• Անշարժ գույքի շուկայում իրականացվող գործարքների ԱԱՀ-ի վերաբերյալ խորհրդատվություն

• Աշխատավարձի համակարգի համալիր ուսումնասիրություն՝ հաշվի առնելով այս ոլորտի յուրահատկությունները

• «Կառուցման պայմանագրեր» ՀՀՄՍ11-ի կիրառման գծով խորհրդատվության տրամադրում

• Նյութածախսի հետ կապված ներքին վերահսկողության համակարգի ներդրում

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ

«ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ

«Անուր» ՍՊԸ

«էյ Ջի Գրուպ» ՓԲԸ

«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ

«Քոլոնե Շին» ՍՊԸ

«Քուիք Քոթեջ» ՍՊԸ

«Հրազդան Էյչ Փի Սի Սի-3» ՓԲԸ

«Հայկ Բարսեղյան» ՍՊԸ

«Սևաբերդ» ՍՊԸ

«Նավասարդ Շինարար» ՍՊԸ

«Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ

«ՊԱՆՈՌԱՄԱ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ

«Ալ Համռա Ռիել Իսթեյթ» ՍՊԸ