«Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն դարձել է Nexia International-ի անդամ

24/03/2015

2015 թ. մարտ ամսին «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն բարեհաջող միացավ համաշխարհային առաջին տասնյակում ընդգրկված Nexia International հաշվապահական և աուդիտորական ընկերությունների ցանցին: «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Հարությունյանը բացատրեց, թե ինչ դերակատարություն ունի այդ անդամակցությունն ընկերության համար. «Nexia International-ին միանալու նպատակներից մեկն այն է, որպեսզի ապահովենք բարձրորակ ծառայություններ նաև միջազգային հաճախորդներին, ինչպես նաև մեր ընկերության ներկայացուցչությունն ապահովենք ՀՀ սահմաններից դուրս: Միանշանակ, անդամակցությունից մյուս օգուտն այն կարող է լինել, որ մենք սկսենք ծառայություններ առաջարկել բանկերին և ֆինանսական հատվածի այլ կազմակերպություններին, որտեղ մենք նախկինում մուտք գործելու հնարավորություն չունեինք՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված սահմանափակումների պատճառով: Մենք նաև ակնկալում ենք կիսել մեր հմտությունները, գիտելիքները, փորձը և ռեսուրսները Nexia-ի անդամ այլ ընկերությունների հետ՝ մեր հաճախորդներին տրամադրվող մասնագիտական ծառայություները հզորացնելու նպատակով»: