Հանրային հատված, հիմնադրամներ, ոչ առևտրային կազմակերպություններ

Հասարակության կողմից հանրային հատվածի ընկերությունների ընկալման առումով կարևոր է վերջիններիս կողմից ֆինանսական և գործունեության հաշվետվությունների պատրաստումը: 2015 թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի հանրային հատվածում գործում են 4,260 հասարակական կազմակերպություններ, 952 հիմնադրամներ և 298 իրավաբանական անձանց միություններ, որոնց գերակշիռ մասը դժվարանում է ֆինանսական հաշվետվությունների պատրաստման, հետևաբար նաև թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման հարցում:

Մենք ունենք հսկայական փորձ հանրային հատվածի կազմակերպություններին՝ հիմնադրամներին, հասարակական կազմակերպություններին, պետական բաժնեմասնակցությամբ ընկերություններին, ինչպես նաև իրավաբանական անձանց միություններին հարկային, հաշվապահական, աուդիտորական և խորհրդատվական ծառայությունների մատուցման գործում:

Լինելով հիմնադրամ կամ այլ ոչ առևտրային կազմակերպություն՝ հիրավի, Դուք բախվում եք մի շարք խնդիրների Ձեր առօրյա գործունեության ընթացքում: Մեր փորձառությունն այս ոլորտում թույլ է տալիս մատուցել ոչ միայն աուդիտորական ծառայություններ, այլ նաև խորհրդատվություն տրամադրել հետևյալ հարցերի շուրջ.

  • Շահավետ և համապատասխան կազմակերպաիրավական ձևի ընտրություն
  • ԱԱՀ-ի վերաբերյալ 
  • Հարկային օրենսդրության համապատասխանություն
  • Աշխատանքային օրենսդրության համապատասխանություն
  • Օրենսդրության հետ համապատասխանության ստուգում
  • Ներքին վերահսկողության համակարգերի արդյունավետություն

Հաճախորդներ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ

«ԱՊԱԳԱՆ ՔՈՆՆ Է» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

«ԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ ԻՐԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ» ՀԿ

«ՖԻՆՔԱ» Բարեգործական Հիմնադրամ

«Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ԻԱՄ

«ԱԶԳԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» գիտական, էկոլոգիական ՀԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն

«ՊՈՂՈՍՅԱՆ ՊԱՐՏԵԶՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Շվեդիայի դեսպանատուն

«Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ

«Կորպորատիվ կառավարում կենտրոն» հիմնադրամ

CHF International հայաստանյան մասնաճյուղ

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն ՀԿ

«Ջավախքի Աջակցության» Հիմնադրամ

Շվեդիայի արտաքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ

«Քայլ առ քայլ» ԲՀ

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամ

«Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման» հիմնադրամ

«ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամ

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամ