«Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն ուրախ է տեղեկացնել, որ մասնակցել է աուդիտի որակի մոնիթորինգին, որը կազմակերպվել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի կողմից և անցկացվել աուդիտի միջազգային անկախ փորձագետի կողմից 2013 թ. հոկտեմբեր ամսին: Որակի մոնիթորինգի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում աուդիտի որակի և հասարակության լայն շրջանում աուդիտի նկատմամբ վստահության բարձրացումը:
«Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն այն ընկերություններից մեկն էր, որը կամավորության սկզբունքներով մասնակցեց այդ գործընթացին, ինչի արդյունքում ընկերության որակի հսկողության համակարգն արժանացավ դրական գնահատականի:
«Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Հարությունյանն այդ կապակցությամբ ներկայացրել է իր տեսակետը. «Աուդիտի որակն Էյ-Էն Աուդիտի համար գերակայություններից առաջինն է: Որակի հանդեպ մեր մեծ հանձնառությունն ապացուցվում է այն փաստով, որ մենք այն քիչ տեղական ընկերություններից էինք, որոնք համարձակություն ունեցան մասնակցել որակի մոնիթորինգի գործընթացին, ինչի արդյունքում մենք ստացանք մեր որակի համակարգի հուսալիության երաշխիքը: Մոնիթորինգի արդյունքները մեզ լրացուցիչ վտսահություն ներշնչեցին, որ մենք գտել ենք բարձրորակ ծառայությունների մատուցման ճիշտ ուղին: Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ մենք շարունակաբար պետք է կատարելագործվենք, քանի որ աուդիտը չի կարող անմասն մնալ աշխարհում տեղի ունեցող արագընթաց փոփոխություններից: Ես խորապես համոզված եմ, որ մեր քայլերը նպաստել են նրան, որ մեր ընկերության բոլոր մակարդակներում ուշադրությունը գնալով ավելի է սևեռվում որակյալ աուդիտորական ծառայությունների մատուցման վրա»:
29/11/2013